Նոր գործ են բացել խնդիրներից շեղելու համար

Sep 14, 2018 Comments Off on Նոր գործ են բացել խնդիրներից շեղելու համար

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր լրագրողների հետ զրույցում նշեցին, որ իրենց համար զարմանալի է, որ Քոչարյանի նկատմամբ փողերի լվացման հոդվածքով քրեական գործ է հարուցվել, ինչի հայտարարել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենն ասել էր, որ հաստատվել է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառքով ձեռք է բերել Կոնգրես հյուրանոցը:

Փաստաբաներից Արամ Օրբելյանն ասաց, որ ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր է ծագում իրավապահ համակարգի մարմինների գործունեության հետ կապված, դրանից շեղելու համար ինչ-որ նոր է գործ է հայտնվում: «Երբ մենք նայում ենք տվյալները, Կոնգրես հյուրանոցը ձեռք է բերվել 2014 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել: Այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները՝ տղաները, աղջիկը նույնպես շատ վաղուց պետական պաշտոն չեն զբաղեցրել: Երբ որ կլինի գործը, հասկանանք, թե էդ ինչ կաշառք է, ով է ում տվել, այդ ժամանակ ավելի մանրամասն կներկայացնեն»,- ասաց Օրբելյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: