Եթե կալանքը տան, Քոչարյանը կսկսի գրել. ինչ են պարզել փաստաբանները

Sep 14, 2018 Comments Off on Եթե կալանքը տան, Քոչարյանը կսկսի գրել. ինչ են պարզել փաստաբանները

«Պարոն Քոչարյանն այդ ձայնագրման հետ նույնքան առնչություն ունի, որքան այստեղ նստած յուրաքանչյուր անձ: Այն տարբերությամբ , որ գաղտնալսման բովանդակությունը նրան է ամբողջությամբ վերաբերում»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսել և ձայնագրել է Ռոբերտ Քոչարյանը: «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել են ինչպես հեռախոսային խոսակցություններ պարունակող նյութը, այնպես էլ այդ նյութի հետ առնչություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեկնաբանությունները: Կատարված ուսումնասիրությունները մեզ այժմ հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննության, ներառյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում թույլ են տրվել նրա իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ»,- ասաց փաստաբանը:

Ալումյանի խոսքով՝ հատկանշական է ԱԱԾ տնօրենի արհարամարհական վերաբերմունքն առաջին ատյանի դատարանի դատավորի հանդեպ:

Ըստ Ալումյանի՝ խոսակցությունների բովանդակությունից նաև պարզ է դառնում, որ ԱԱԾ տնօրենն անձի կալանավորման վերաբերյալ ուղղակի ցուցում է տվել առաջին ատյանի դատարանի դատավորին: Նրա խոսքով՝ ուշադրության է արժանի նաև խոսակցության այն հատվածը, երբ ՀՔԾ պետը ԱԱԾ պետին ասում է, որ նա գնա ու խոսի վարչապետի հետ: Փաստաբանի խոսքով՝ սա փաստում է, որ վարչապետը ևս մասնակից է եղել այս գործով խափանման միջոցի հարց քննարկմանը: Խոսակցությունների բովանդակությունից նաև պարզ է դառնում, որ կալանավորման կիրառումը դառնում է ոչ թե օրիանական նպատակով, այլ այն նպատակով, որ անձին ստիպեն ցուցմունք տալ ինքն իր կամ գործով անցնող մեկ այլ անձի դեմ: Այդ մասին է վկայում ՀՔԾ պետի այն արտահայտությունը, թե եթե կալանքը տան, Քոչարյանը կսկսի գրել:

Լրագրողներից մեկը նկատեց՝ « վախեցած դատավոր» արտահայտությունը հնչում է թե գաղտնալսված հեռախոսազրույցում, թե Քոչարյանի հարցազրույցում. արդյոք դա պատահականություն է: «Ես նիստին ներկա եմ եղել, էթիկապես չեմ կարող ինձ թույլ տալ օգտագործել «վախեցած» բառը, բայց որոշակի անհանգստություն կար: չեմ ուզում ավել գնահատակն տալ՝ վախեցած էր, թե՝ չէ: Դա այն բառը չէ, որ 2 տարբեր տեղերում ինչ-որ խնդիր առաջացնի: Դա պարզապես զուգադիպություն է, կապ չի կարող լինել: Մտքեր հնչեցին, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն է գաղտնալսել, այլև իր փաստաբաններն են գաղտնալսել և տարածել: Ուղղակի շատ կարճ ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում:Անհեթեթությունները հետագա մեկնաբանման ենթակա չեն »,- ասաց Քոչարյանի փաստաբաններից մյուսը՝ Արամ Օրբելյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: