Վալերի Օսիպյանը տեղյակ չէր

Sep 14, 2018 Comments Off on Վալերի Օսիպյանը տեղյակ չէր

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ տեղյակ չի եղել, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է։

«Ես տեղեկացված չեմ եղել, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է։ Ոստիկանությունը համապատասխան կարգով տեղեկությունը ստացել է ՌԴ–ից»,–նշեց նա։

Հարցին, դա արդյոք ՌԴ–ի կողմից ոչ գործընկերային մոտեցում է ցուցաբերվում այդ քայլով, ոստիկանապետը հայտնեց. «Ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է, չեմ կարող այդ հարցին պատասխանել»։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: