Ինչ է տեղիունեցել Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում. մանրամասներ երեխաների վիճակից

Sep 14, 2018 Comments Off on Ինչ է տեղիունեցել Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում. մանրամասներ երեխաների վիճակից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից սեպտեմբերի 13-ին բուժկենտրոններ դիմած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցներից: Նրանք առողջական խնդիր չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ իրենց տեղեկություններով  ընդհանուր առմամբ տուժել է 10 երեխա: «Նրանցից  9-ը դիմել էր «Մուրացան» ԲԿ, որոնցից 4-ը ստացել են ամբուլատոր, 5-ը՝ ստացիոնար բուժօգնություն: Մի երեխա էլ բուժօգնության էր դիմել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,-ասաց նա:

ՀՀ ոստիկանությունից էլ տեղեկացրին, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՊՏՀ Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենը և հայտնել, որ քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասից գազի արտահոսք կա, ինչի պատճառով երեխաներին լսարաններից դուրս են հանել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Բաբաջանյան փողոցի 9 հասցեում գտնվող նշված քոլեջի տարածքում թանի արտադրամասի մասնաշենքի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ քոլեջի 12 ուսանող տեղափոխվել է հիվանդանոց:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Նախապատրաստվում են նյութեր:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: