Լավ լուր երախայի սպասող ընտանիքների համար

Sep 14, 2018 Comments Off on Լավ լուր երախայի սպասող ընտանիքների համար

Կառավարությունն այսօրվա` սեպտեմբերի 14-ի իր նիստում հավանություն տվեց օրենքի նախագծին, որով նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից ընտանիքին հատկացվող սոցիալական աջակցության` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանել 150 000 դրամ:

Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ գործող կարգի համաձայն, առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը 50 հազար դրամ է, 3-րդ եւ 4-րդ երեխայի համար՝ 1 մլն դրամ, իսկ 5 եւ ավելի յուրաքանչյուր երեխայի համար՝ 1,5 մլն դրամ:

Ըստ նախագծի` որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1 ին (տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո):

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: