Հարգարժան Գրիշա, ո՞նց եք թույլ տվել, որ վարչապետը իր ննջասենյակից մինչև աշխատասենյակ, մեքենա ուղիղ կապի մեջ մտնելու սարքեր դնի . Գառնիկ Իսագուլյան (video)

Sep 14, 2018 Comments Off on Հարգարժան Գրիշա, ո՞նց եք թույլ տվել, որ վարչապետը իր ննջասենյակից մինչև աշխատասենյակ, մեքենա ուղիղ կապի մեջ մտնելու սարքեր դնի . Գառնիկ Իսագուլյան (video)

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը Հայելի ակումբում լրարողների հետ հանդիպմանը հայտարարեց.

«Դիմում եմ Գրիշա Հայրապետովին, ով եղել է առաջին, երկրորդ, երրորդ նախագահների թիկնազորի պետը, հիմա էլ վարչապետի թիկնազորի պետն է. հարգարժան Գրիշա, ո՞նց եք թույլ տվել, որ պարոն Փաշինյանն իր ննջասենյակից մինչև աշխատասենյակ՝ ուղիղ կապի մեջ մտնելու սարքեր դնի, կամ վարչապետին սպասարկող մեքենայում այդ սարքերը տեղադրվեն, մի՞թե չգիտեք՝ այդ սարքերի հետ կապված ինչ վտանգներ կան, և եթե պաշտպանում եք մարդու անվտանգությունը, այդ պարագայում ոչ թե ինքն է ձեր ղեկավարը, այլ դուք եք իր ղեկավարը, որովհետև եթե այդ մարդու նկատմամբ մահափորձ է արվում, դուք պարտավոր եք ձեր կյանքով փրկել այդ մարդու կյանքը»:

 «Պետությունն էս ո՞ւմ ձեռքն են տվել, ժողովուրդ: Գրիշա ջան, ո՞նց եք թույլ տալիս վարչապետը մեքենայի միջից լայվ մտնի։ Հիմա, որ հավաքվում են, այլևս ժողովուրդ չի, ամբոխ է։ Շուտով դատ ու դատաստանն անելու են հրապարակում։ Թավշյա հեղափոխությունից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի ասած խոսքերը 180 աստիճանով տարբերվում են իրարից, հիմա ինքն ասում է՝ քաղաքական պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, ինչ ուզում եք՝ արեք, հետո դա էլ կփոխի։ Բոլոր այս մարդիկ, ովքեր խառն են այս գործերին, քրեական պատասխանատվության են ենթարկվելու»,-ասաց նա:
Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: