Հայկ Մարությանի թեկնածությունն առաջադրելու իրական պատճառը

Sep 12, 2018 Comments Off on Հայկ Մարությանի թեկնածությունն առաջադրելու իրական պատճառը

«Հայաստնաը չեպտք է լինի աղքատության երկիր: Ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ նման բարձր տրամադրությամբ և պսպղուն աչքերով: Մեր քաղաքական թիմի մեծագույն առաքելությունն այնպես անելն է, որ ձեր աչքերի փայլը ոչ միայն չխամրի, այլ նաև ամեն օրվա, ամեն շաբաթվա ու տարվա հետ ավելի ուժեղանա և փոխանցվի սերնդեսերունդ ու դարից դար»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրավաքի ժամանակ:

Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի անդամ, նախընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեկ անգամ ևս ցանկանում է ընդգծել, թե ինչու են քաղաքապետի թեկնածու ընտրել Հայկ Մարությանին: «Հայկ Մարությանը մի մարդ է, ով չարչարանքով, քրտինքով, գիշեր- ցերեկ աշխատելով է ստեղծել իր անունը: Իր անունը իր հորեղբայրը չի ստեղծել, քեռին չի ստեղծել, կաշառքը չի ստեղծել, իր անունը ծանոթը չի ստեղծել, իր անունը ստեղծել է իր քրտնաջան և ամենօրյա աշխատանքը:

Ներեցեք, ես ուզում եմ անկեղծ ասել, թե ինչու է սա կարևոր, որովհետև եթե, օրինակ, Հայկ Մարությանը սպասեր, թե երբ է որևէ նախարար, վարչապետ, քաղաքապետ, որևէ տնօրեն իրեն ձեռք մեկնելու, օգնելու է, որ ինքը ոտքի կանգնի, ինքը հնարավոր է մինչև հիմա սպասեր, ինձ համար ամենակարևորն այդ սիմվոլն է»,-ասաց ՀՀ վարչապետը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: