Ճշմարտությունը լսելուց հետո Դուք հոգեբանի աջակցության կարիք կունենաք. Փաշինյանը՝ Աշոտյանին

Sep 12, 2018 Comments Off on Ճշմարտությունը լսելուց հետո Դուք հոգեբանի աջակցության կարիք կունենաք. Փաշինյանը՝ Աշոտյանին

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը վարչապետ Փաշինյանից պահանջեց ներկայացնել ստույգ փաստաթղթեր ապացուցելու օգոստոսի 17-ին հանրավաքի ժամանակ իր այն հայտարարությունը, որ նախկին իշխանությունները միայն բանակցել են հողեր հանձնելու մասին, որի վերաբերյալ փաստթղթերին ինքը ծանոթացել է:Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ եթե Աշոտյանն ունի իր հարցի պատասխանը, ինչո՞ւ է հարց տալիս վարչապետին, իսկ եթե հարց է տալիս, ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի պատասխանը պետք է բարի լինի ընդունել ի գիտություն. «Ես այդքան դաժան չեմ, որ միանգամից ամբողջ ճշմարտությունը պատմեմ, որովհետև վախենում եմ, թե ճշմարտությունը լսելուց հետո Դուք հոգեբանի աջակցության կարիքն  ունենաք: Ինչ վերաբերում է ամբողջական հրապարակումներին, ապա կգա նաև դրա ժամանակը: Կներեք, թող ես որոշեմ երբ է այդ ժամանակը և ես կորոշեմ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: