Ինչպես եղավ, որ Խաչատուրովը չհայտնվեց բանտում. Փաշինյանը փակագծեր է բացում. տեսանյութ

Sep 12, 2018 Comments Off on Ինչպես եղավ, որ Խաչատուրովը չհայտնվեց բանտում. Փաշինյանը փակագծեր է բացում. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսեց, թե ինչպես եղավ, որ Յուրի Խաչատուրովն, այնուամենայնիվ, հայտնվեց ազատության մեջ։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենը իրեն մի տասը անգամ զանգել է այս թեմայով։

«Ինձ համար կարևոր է եղել, որ սկզբունքը, որ դրված է աշխատանքի հիմքում, կիրառվի, որ այո, եթե անհրաժեշտ է կալանավորել, ուրեմն՝ կալանավորել»,-նշեց Ն. Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ ԱԱԾ տնօրենն էլի իրեն զանգել է ու ասել, որ դատական համակարգից են «տրիվոգա» դրել։
«Ասել ա գործը ջուր ա, տակը բան չկա»,-նշեց ՀՀ վարչապետը։

«Երբ Խաչատուրովից, իր փաստաբաններից ազդակ է գնացել, թե ինձ մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից պատասխան ազդակներ են եկել, որ ուղղվել են ԱԱԾ տնօրենին։ Դրանից հետո ԱԱԾ տնօրենը զանգել է ինձ։ Հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին։ Ասել եմ՝ արդյոք դա այդպես է, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ես հետաքրքրվել եմ՝ ուժի մե՞ջ է մեր պայմանավորվածությունը, որ օրենքը պետք է կիրառվի, որևէ գործից առաջ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի։ ՀՔԾ պետն ասել է, որ ինքը երաշխավորում է։ Ես ասել եմ, որ իմ վրա կվերցնեմ աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որ չմտածեք, թե ՀՀ վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո ասել՝ չէ, պայմանավորվածությունն ուժի մեջ չէ»,- ասաց վարչապետը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: