Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանում է 60 տոկոսով

Sep 12, 2018 Comments Off on Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանում է 60 տոկոսով

Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանում է 60 տոկոսով՝ կազմելով 25.500 դրամ, որը գերազանցում է պարենային աղքատության շեմը: Այս մասին իրFacebook-ի էջում գրել է վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Կառավարությունը անում է առավելագույնը ապահովել թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը: Ի դեպ, նախորդ իշխանությունների կողմից թոշակի բարձրացման որոշումներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային արխիվում», — ասված է նրա գրառման մեջ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: