Ողբերգական դեպք Արարատի մարզում. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Sep 12, 2018 Comments Off on Ողբերգական դեպք Արարատի մարզում. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արտյոմ Սիմոնյանը իր վարած Hayasa մակնիշի AG 060 մոտոցիկլով Բերքանուշ գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ՝ 48-ամյա Քրիստինե Վարդանյանի վարած Hyundai Elantra մակնիշի 88 QV 883 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավար Ա. Սիմոնյանը շպրտվել է ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, առավոտյան Ա. Սիմոնյանը հիվանդանոցում մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: