Համաներում չլինի, միտինգ ենք անելու.քաղաքացին՝Հայկ Մարությանին/video/

Sep 12, 2018 Comments Off on Համաներում չլինի, միտինգ ենք անելու.քաղաքացին՝Հայկ Մարությանին/video/

Այսօր «Իմ քայլը» դաշինքի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր նախընտրական քարոզարշավը սկսեց Դավթաշեն թաղամասից:

Դավթաշենի մի քանի բնակիչներ Հայկ Մարությանին դիմեցին  դատապարտյալների հետ կապված խնդիրներով, հարցրին համաներման մասին: Մարությանը բնակիչներին ասաց.

«Մեր դատական համակարգն այս պահին հին համակարգն է, եւ չնայած նրան, որ հարցի բուն հասցեատերնես չեմ , այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այս խնդիրներից:  Տեսեք՝ դատական համակարգն ու քաղաքապետարանը տարբեր են: Հայաստանում հեղափոխություն եղել է, այո, բայց դատական համակարգը մնացել է հինը: Բայց առջեւում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են: Այդ ժամանակ, երբ ընտրությունները կլինեն, կսկսի փոխվել նաեւ դատական համակարգը: Մինչ այդ՝ մեր կառավարությունը հստակ եւ սկզբունքային ասել է, որ չի խառնվելու դատարանների աշխատանքին: Իսկ համաներման մասով՝ դա կառավարության գործառույթն է, մենք իսկապես չգիտենք: Ինձ հարցնում են՝ լինելու է, թե՝ ոչ, ես չգիտեմ, բայց հստակ ասում եմ՝ ամեն ինչ լինելու է իր հերթին»,- ասաց Հայկ Մարությանը:

Քաղաքացին էլ ասաց,որ եթե համաներում չլինի, միտինգ են  անելու:

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: