«Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի». Նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցմանը

Aug 21, 2018 Comments Off on «Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի». Նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցմանը

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ բոլոր նախարարություններին ուղարկված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը ՀԿ-ներին տրամադրած դրամաշնորհների մասին, նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցումն ուղարկելուց 1 շաբաթ անց։ Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի։ Ավելին, նախարարություններից մեկն այս տեղեկատվությունը համարել է պետական գաղտնիք եւ մերժել տրամադրումը։ Մյուսը լրացուցիչ ժամանակ է խնդրել կողմնորոշվելու համար։ Փաստացի, ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում սպառիչ պատասխան տրամադրել է 17 նախարարությունից 7-ը»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: