Հրաչյա Քեշիշյանը՝ «Արմնյուզ»-ի վաճառքի մասին

Aug 21, 2018 Comments Off on Հրաչյա Քեշիշյանը՝ «Արմնյուզ»-ի վաճառքի մասին

«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Քեշիշյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հերքելով հեռուստաընկերության վաճառքի մասին տարածված լուրերը:

Գրառումն ամբողջությամբ ներկայանցում ենք ստորև.

«Լրագրող գործընկերներիցս բազմաթիվ զանգեր եմ ստացել «Արմնյուզ»-ի վաճառքի շուրջ` մամուլի ու սոցցանցի հրապարակումների վերաբերյալ:

Սիրելի՛ գործընկերներ, պաշտոնապես հայտնում եմ, որ հեռուստաընկերության վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են: Այժմ մեր թիմը նախապատրաստվում է նոր եթերաշրջանի մեկնարկին. Մեկնարկի օրը` սեպտեմբերի 2:

Հետաքրքիր նախագծեր են լինելու, կհանդիպենք եթերում»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: