Հրաչյա Բերբերյանը դատի կտա գյուղատնտեսության նախարարին

Aug 21, 2018 Comments Off on Հրաչյա Բերբերյանը դատի կտա գյուղատնտեսության նախարարին

Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը հայտարարել է, որ պատրաստ է գյուղատնտեսության նախարարին դատի տալ, այն բանից հետո, երբ վերջինս տհաճ հայտարարություն է արել իր հասցեին։

Սկանդալային պատմությունը սկիզբ է առել այն բանից հետո, երբ Բերբերյանը մեկնաբանել է նախարարի հայտարարությունն այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 50 000 տոննա ձմերուկ։ Մամուլի ասուլիսի ժամանակ ՀԿ ղեկավարը հայտարարեց, որ օգոստոսի 1-ի դրությամբ բերված այդ տվյալի մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը՝ բնութագրելով այն որպես «նկարված թիվ»։

Հայկական լրատվամիջոցներից tert.am–ին տված հարցազրույցում նախարարը քննադատել է Բերբերյանի դիրքորոշումը՝ նշելով, որ եթե ինքը նկարեր, կնկարեր Բերբերյանի ծաղրանկարը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: