Վ. Օսիպյանը ոստիկանության կազմին է ներկայացրել վարչությունների նորանշանակ պետերին

Aug 20, 2018 Comments Off on Վ. Օսիպյանը ոստիկանության կազմին է ներկայացրել վարչությունների նորանշանակ պետերին

Օգոստոսի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներն ու ղեկավար կազմը, հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Օրակարգային հարցրերի քննարկումից հետո Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է իր հրամաններով կատարված մի շարք կադրային փոփոխություններ:

Մասնավորապես, երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի անցած` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանին ոստիկանության պետի հրամանով փոխարինել է ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը:

Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը, որը մինչ այդ զբաղեցբում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնը:

Խորհրդակցության ավարտին քննարկված հարցերի շրջանակում մասնակիցներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: