Վերաքննիչ դատարանը վիճահարույց որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով. փաստաբան

Aug 20, 2018 Comments Off on Վերաքննիչ դատարանը վիճահարույց որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով. փաստաբան

Հայաստանում արդարադատության վերականգնման գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ՝ բոլոր մեղավորներին պատժելու վճռականությամբ: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքին:

«Կարծում եմ, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործը պետք է տանել մինչև  վերջ: Կարծում եմ, որ Հայաստանի Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով որոշում կայացրել, որը, առնվազն, վիճելի է: Հույս կա, որ Հայաստանի Վերաքննիչ դատարանն այս գործով դատական ակտ կհրապարակի, որը ոչ ոքի մոտ կասկածներ չի հարուցի: Ես նաեւ կարծում եմ, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս պետք է քրեական հետապնդման ենթարկվի մարտի 1-ի գործով»,- նշեց փաստաբանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: