Սերժ Սարգսյանը ևս պետք է քրեական հետապնդման ենթարկվի. փաստաբան

Aug 20, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը ևս պետք է քրեական հետապնդման ենթարկվի. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր հայտարարել է, որ Մարտի մեկի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս պետք է ենթարկվի քրեական հետապնդման: 
«Սերժ Սարգսյանը փաստացի՝ «դե յուրե» վարչապետն էր. նա համաձայնություն է տվել Պաշտպանության այդ ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի գործողություններին:  Քննության ընթացքում կլինեն հիմքեր՝ նրան ոչ միայն Սահմանադրական կարգ տապալելու, այլև այլ մեղադրանք առաջադրելու համար»,- հայտնել է Նորայր Նորիկյանը:

Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապվաշ էլ, թե Մարտի մեկի գործը բացահայտված է, փաստաբանը դա քաղաքական հայտարարություն է որակել. «Մարտի մեկի բացահայտման մասին լիարժեք կխոսենք այն ժամանակ, երբ տասը քաղաքացու սպանության անմիջական հրամայողներն ու կատարողները բացահայտված կլինեն»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: