Առաջիկա 5 օրերի եղանակը

Aug 19, 2018 Comments Off on Առաջիկա 5 օրերի եղանակը

Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքում տեղումները կշարունակվեն: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, օգոստոսի 19-ին շրջանների մեծ մասում, 20-22-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 4-6, 21-ի ցերեկը՝ կբարձրանա 2-3 աստիճանով:

Երեւանում օգոստոսի 19-ին և 20-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: