Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում հրդեհ է բռնկվել

Aug 19, 2018 Comments Off on Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 19-ին՝ ժամը 03:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի սկզբնամասում՝ հանգստյան գոտու տարածքում, այրվում է տաղավար:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի թիվ 6-րդ հասցեում՝ «Eco Village» հանգստյան գոտու տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:45-ին, մարվել՝ 05:50-ին: Այրվել է տաղավար (մոտ 40 քմ), կուտակած փայտ՝ մոտ 25 խմ, փայտածուխ (25 պարկ) և սառնարան՝ 3 հատ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: