Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Շանգրի Լա» խաղատան աշխատակցուհին Nissan-ով բախվել է մարդատար ГАЗель-ին և կողաշրջվել

Aug 19, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Շանգրի Լա» խաղատան աշխատակցուհին Nissan-ով բախվել է մարդատար ГАЗель-ին և կողաշրջվել

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունցեել Կոտայքի մարզում: Ժամը 9:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց, բախվել են Լոռու մարզի Թումանյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Գագիկ Եղիկյանի վարած ГАЗ 22171 մակնիշի 35 FT 505 համարանիշի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստաիա վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գայանե Մելիքյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 PG 314 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ Nissan-ը կողաշրջվել և հայտնվել է գազոնում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոսստրախ» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայուցուցիչները; Ավտոմեքենան ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները դարձի բերեցին և տեղափոխեցին անվտանգ վայր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ГАЗель-ում եղել են մոտ 12 հոգի, ովքեր մեկնում էին Տավուշի մարզ՝ Հաղարծին վանք, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է «Շանգրի Լա» խաղատանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: