Արսեն Թորոսյանն անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Aug 18, 2018 Comments Off on Արսեն Թորոսյանն անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ որոշում է կայացրել անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: «ՔՊ-ի հետ եղել եմ հենց ամենասկզբից, հիմա որոշել եմ դառնալ ՔՊ անդամ: Պարտադրանք չի եղել. դիմում եմ գրել և արդեն մտել եմ, որ թիմը կուռ դառնա»: Նախարարի փոխանցմամբ` ինքը մեկ շաբաթ առաջ է դիմում է գրել կուսակցությանը, ինչին վարչությունը կողմ է քվեարկել:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: