Սյունիքի նախկին մարզպետը պարտվեց

Aug 18, 2018 Comments Off on Սյունիքի նախկին մարզպետը պարտվեց

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը հաղթել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի դեմ դատական հայցը: Օրբելյանը պահանջում էր անվավեր ճանաչել մարզպետի 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումը` իրեն աշխատանքից ազատելու մասին: Դատարանը, դատավոր Ժաննա Ասատրյանի նախագահությամբ, անվավեր ճանաչեց մարզպետի որոշումն ու Օրբելյանին վերականգնել է նախկին աշխատանքում: Ի դեպ, Սմբատ Օրբելյանը ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արամ Օրբելյանի հայրն է:

Դատարանը բավարարել է միայն Սմբատ Օրբելյանի դրամական փոխհատուցում ստանալու պահանջը, սակայն որոշումն այդ մասով «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ Ներկա պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: