Դափնիների վրա քնելը կարող է կործանարար լինել. Արծրուն Պեպանյան

Aug 18, 2018 Comments Off on Դափնիների վրա քնելը կարող է կործանարար լինել. Արծրուն Պեպանյան

Լոռի այսպիսի ուրախ պատում կա:
Երկու գյուղ թշնամի են լինում: Մի գյուղում թնդանթի արկ են ճարում, մտցնում վառարանի մեջ, ծխնելույզը ուղղում դեպի հակառակորդ գյուղը և կրակը վառում: Արկը պայթում է, տունն ավերում:
— Պահ,- կանչում են գյուղացիք,- եթե այստեղ այսպիսի ավեր արեց, բա ինչ սոսկալի ավեր կլինի արած հակառակորդ գյուղում:

Ինչու հիշեցի սա:
Երեկվա հանրահավաքից հետո հանդիպում եմ ինքնավստահ գրառումների, թե հանրահավաքը վերջնականապես ջախջախեց հակառակորդին:
Հանրահավաքն ընդամենը հեղափոխականներին ի ցույց դրեց իրենց կողմնակիցների թիվը , իսկ հակառակորդի տարածքում հանրահավաքը ոչ մի ավեր չի արել. նրանք, ովքեր դեմ էին, դեմ էլ մնացել են, քանի որ պատճառներ են ունեցել: Եթե անգամ հեղափոխականները երեկ հրապարակում 100 000 էին, (ասում են հրապարակը մաքսիմում այդքան մարդ կարող է տեղավորել), կամ 200 000 , 300 000 կամ կես միլիոն, ապա դա դեռ հայ ժողովուրդը չէ: Եվ հակառակորդը հանգիստ կարող է մի այդքան հետևորդ էլ ինքն ունենալ՝ օգտվելով հեղափոխականների վրիպումներից:
Այնպես որ, դափնիների վրա քնելը կարող է կործանարար լինել:

Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան գրառումը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: