Փաշինյանը չեզոքացնում է օլիգարխների ու կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը. Սաակաշվիլի

Aug 18, 2018 Comments Off on Փաշինյանը չեզոքացնում է օլիգարխների ու կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին արձագանքել է օգոստոսի 17-ին Երևանում կայացած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գաղափարներին:

«Ուրախ եմ, որ Փաշինյանի հետ նույն կերպ ենք մտածում: Նա ևս պայքարում է օլիգարխների և կոռումպացված «էլիտայի» դեմ՝ իշխանությունը հանձնելով ժողովրդին: Նա սկսեց շատ արագ, նկատելի արդյունքներ գրանցեց և զարմացրեց կոռումպացված «էլիտային»: Եվ քանի որ խորհրդարանի մեծամասնությունը կոռումպացված «էլիտան» է, սկզբում նրանց հաջողվեց սառեցնել Փաշինյանի բարեփոխումները: Սակայն Փաշինյանն իշխանությունը հանձնեց ժողովրդին՝ ուղիղ ժողովրդավարություն սահմանելով: Այդ բարեփոխումների համար նա ուղիղ դիմում է ժողովրդի աջակցությանը, և նույնիսկ ժողովուրդն այլևս ստիպված չէ փողոց դուրս գալ, նրանք պարզապես դա կանեն հանրաքվեի ժամանակ: Մենք նույնպես պետք է շուտափույթ ուղիղ ժողովրդավարություն սահմանենք»:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: