Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից սալորի ներմուծումը

Aug 18, 2018 Comments Off on Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից սալորի ներմուծումը

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Դաղստանի Հանրապետության վարչության տեսուչները որոշում են կայացրել Ադրբեջանից ներմուծվող մթերքի որոշ խմբաքանակ վերադարձնելու մասին։ Այդ մասին հայտնում է minval.az-ը՝ տեղեկացնելով, որ ՌԴ պետական սահմանի Դաղստանի հատվածում՝ «Յարագ-Կազմալյար» անցակետում, կարանտինային ֆիտոսանիտարական հսկողության ընթացքում թույլ չի տրվել Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծել թարմ սալորի երկու խմբաքանակ։ Ռուսական շուկա չհայտնված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 37,5 տոննա։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: