ԱԺ պատգամավորի եղբայրը 18 տարի Արմաշի գյուղապետն է. ի՞նչ ստուգումներ են իրականացվել գյուղապետարանում

Aug 18, 2018 Comments Off on ԱԺ պատգամավորի եղբայրը 18 տարի Արմաշի գյուղապետն է. ի՞նչ ստուգումներ են իրականացվել գյուղապետարանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «ՀՀ Արարատի մարզի Ավշարի գյուղապետարանը հայտնվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության թիրախում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը վերջերս այս գյուղապետարանում մանրակրկիտ ստուգումներ է իրականացրել:

Տեղեկացնենք, որ Ավշարի գյուղապետը` Սուրիկ Գրիգորյանը, Արարատի նախկին մարզպետ Արամայիս եւ ներկայիս ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանների եղբայրն է: Ի դեպ, ՀՀԿ-ական Սուրիկ Գրիգորյանը արդեն 18 տարի է, ինչ Արմաշի գյուղապետն է:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Սուրիկ Գրիգորյանի հետ, սակայն վերջինս տևեւական ժամանակ է, ինչ չի պատասխանում հեռախոսազանգերին: Իսկ գյուղապետարանում աշխատանքային ժամերին գրեթե անհնար է նրան «բռնացնել»` կամ «տեղում չէ» կամ էլ` «հենց նոր է դուրս եկել»:

Ի վերջո, մեզ հաջողվեց խոսել նրա աշխատակազմի ղեկավար Հովիկ Ղուկասյանի հետ, ով անդրադառնալով գյուղապետարանում իրականացված ստուգումներին` արձագանքեց. «Արդյունքերի վերաբերյալ իրենք կհայտարարեն, մեզ էլ դեռ որեւէ բան չեն ասել: Վերջապես այդ արդյունքների վերաբերյալ պետք է ունենանք չէ՞ որևէ եզրակացություն: Հիմա սպասում ենք դրան: Եթե խախտումներ արձանագրած լինեին, կասեին»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին`հնարավո՞ր է գյուղապետարանում ստուգումներ անցկացնելու պատճառը պատգամավոր եւ նախկին մարզպետ եղբայրներն են, աշխատակազմի ղեկավարն ասաց. «Այդ մասին չեմ կարող խոսել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: