Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով

Aug 18, 2018 Comments Off on Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով

«Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների: Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Հետևաբար, նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք և պետք է արդեն մինչև օգոստոսի վերջը լինեն ՌԴ-ում, ստիպված նախընտրում են օդանավով մեկնել: Օգտվելով ցամաքային ճանապարհի փակ վիճակից՝ ավիատոմսերի գները 100 տոկոսով, երբեմն ավելի թանկացել են: Եթե նախկինում, օրինակ, Երևան-Կրասնոդար ուղղությամբ տոմսն արժեր մոտ 100 դո­լար, ապա այժմ այն կարելի է ձեռք բերել մոտ 300 դոլարով: Համեմատության համար նշենք, որ Թբիլիսիից Կրասնոդար ավիատոմսը մոտ 120 տոկոսով էժան է»,-գրում է թերթը»,- գրում է օրաթերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: