Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին անհնարին է՝ Հայաստանի մասնակցության պատճառով․ նախկին արտգործնախարար

Aug 17, 2018 Comments Off on Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին անհնարին է՝ Հայաստանի մասնակցության պատճառով․ նախկին արտգործնախարար

«Ադրբեջանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անհնարին է Հայաստանի՝ այդ կառույցի անդամ լինելու պատճառով։
Ադրբեջանը կարող է ՀԱՊԿ անդամ դառնալ միայն Արցախի հակամարտության հանգուցալուծման դեպքում։  Ադրբեջանի՝ կազմակերպությանը միանալու հարցը կարող է դիտարկվել միայն «օկուպացված տարածքներն ազատագրելու» և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դեպքում։ Իրադարձությունների նման զարգացումը հեռու է իրականությունից, իսկ դրա պատճառը Ռուսաստանի դիրքորոշումն է ԼՂ հակամարտության հարցում»,- Turan գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է  Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը :

Զուլֆուղարովի կարծիքով՝ ռուսաստանյան որոշ շրջանակներ ստեղծում են մի իրավիճակ, որ հակամարտությունն այդպես էլ լուծում չստանա։ Ավելին՝ ադրբեջանցի նախկին նախարարը պնդում է, որ «Ռուսաստանի կողմնակալ դիրքորոշումը թույլ է տալիս հայկական կողմին բանակցային սեղանի շուրջ հանդես գալ ծայրահեղական դիրքից», ինչն էլ թույլ չի տալիս հասնել բանակցային գործընթացում առաջխաղացման։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: