Պուտինն ու Էրդողանը կարող են բանակցություններ անցկացնել

Aug 17, 2018 Comments Off on Պուտինն ու Էրդողանը կարող են բանակցություններ անցկացնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սեպտեմբերին Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը կարող է անձնական հանդիպում ունենալ իր թուրք պաշտոնակցի հետ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ iz.ru-ին հղումով:

Պարբերականի տվյալներով՝ նման հանդիպման հավանականությունը չի բացառում նաև թուրքական կողմը: Նշվում է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: