Էրդողանի կուսակիցների ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր

Aug 17, 2018 Comments Off on Էրդողանի կուսակիցների ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր

Թուրքիայում Վանից Անկարա ճանապարհին վթարի է ենթարկվել Արդարություն և զարգացում կուսակցության անդամներին տեղափոխող ավտոբուսը։ Այս մասին գրում է Milliyet պարբերականը։ Կուսակցության առաջնորդը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

Վթարի հետևանքով կուսակցության հինգ անդամ է զոհվել, ևս 18-ը վիրավորվել են։

Նշվում է, որ քաղաքական գործիչները մեկնում էին Անկարա՝ օգոստոսի 18-ին նախատեսված խմբակցության նիստին մասնակցելու։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: