«Երեխային չագուչ տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է թվալու». Ռոբերտ Քոչարյանը՝ կառավարության մասին

Aug 17, 2018 Comments Off on «Երեխային չագուչ տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է թվալու». Ռոբերտ Քոչարյանը՝ կառավարության մասին

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում , անդրադառնալով ներկայիս իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, նշեց, որ ոչինչ չի տեսնում, քանի որ չկա տնտեսական քաղաքականություն. «Ես որևէ փաստաթուղթ չեմ հանդիպել, որից կարող եմ եզրակացություն անել, թե ինչ է ուզում անել այս կառավարությունը տնտեսական ոլորտում: Չկա այդպիսի փաստաթուղթ: Եվ երբ լսում եմ տարբեր ղեկավարներին… ես նաև մեծ կասկած ունեմ, թե կա այն պոտենցիալը, որը կարող է այսպիսի փաստաթուղթ մշակել:  Տնտեսական քաղաքականություն Հայաստանում չկա: Կա կարգախոս՝ պայքար կոռուպցիայի դեմ, ինչը շատ լավ է: Բայց կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսական քաղաքականություն չէ, և միայն բռնելով չեն պայքարում կոռուպցիայի դեմ: Դա կոռուպցիայի դեմ պայքարի մի կտորն է:Կոռուպցիա կա նաև Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում՝ այլ ծավալով, բայց կոռուպցիայի դեմ պայքարը միայն «մարդկանց բռնել, բաց թողնելը չէ», ուժ ցուցադրելու գործողություն չէ: Պետք է լուրջ քայլեր անել»:

Դիտարկմանը, թե «ժողովուրդն ասում է՝  կարևորը մթնոլորտն է, կարևորը տեսա՝ սրան բռնեցին, նրան բռնեցին», Ռ. Քոչարյանն արձագանքեց. «Շատ լավ: Ուրեմն թող ապրեն այդ մթնոլորտով: Երբ սառնարանում վիճակը շատ ավելի կվատանա, այդ դեպքում մի հատ կլսենք նույն ժողովրդին:Որևէ լուրջ ներդրում չի լինի Հայաստանում, մինչև ներդրողը չհասկանա՝ ինչ կարգի տնտեսական քաղաքականություն է իրականացնելու այս կառավարությունը»:

Ռոբերտ Քոչարյանն ասաց նաև, որ երեք օր է՝ կառավարությունը զբաղված է «միտինգի նախապատրաստմամբ»: «Ես ժամանակ չեմ ունեցել, կոպիտ ասած, քիթս մաքրելու, որտեղի՞ց այդ ժամանակը կառավարությանը՝ այսօրվա իշխանավորերին՝ երեք օր զբաղվում են միտինգով:

Մարդիկ զբաղվում են նրանով, ինչը հասկանում են, այսպես ասենք՝ իրենց կոմֆորտային գոտին սա է: Մարդը միշտ ձգտում է իրեն տեղափոխել այն ոլորտ, որից ինքն ինչ-որ բան է հասկանում: Ասում են՝ երեխային չագուչ տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է թվալու: Չի կարելի, իրենք պետք է զբաղվեն առաջին հերթին իրենց գործով: Փորձ չունեն, բայց կա ինստիտուցիոնալ հիշողություն հասկացողություն: Ոչ թե միայն նախարարներին ու փոխնախարարներին, վարչության պետերին են փոխել, չեն թողել մարդկանց, ումից կարելի է սովորել: Նորի ու փորձառուի շղթան պետական համակարգում խախտված է: Սա դասական հեղափոխական մոտեցում է՝ մենք եկել ենք, ովքեր մերոնքական չեն, պետք է դաշտը մաքրենք, մերոնքականներին բերենք: Նույնը արել է ՀՀՇ-ն ժամանակին, ես նման բան չեմ արել»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: