Ու՞ր են Սաշիկի 50%-ները

Aug 17, 2018 Comments Off on Ու՞ր են Սաշիկի 50%-ները

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երկիր Մեդիային տված հարցազրույցում ասել է, որ նոր կառավարության օրոք չկա տնտեսական քաղաքականություն, չի հանդիպել փաստաթղթի, որից կարող է եզրակացնել, թե ինչ է ուզում անել կառավարությունը տնտեսական ոլորտում:

Ըստ նրա` կոռուպցիայի դեմ պայքարը միայն բռնելը, դիմակներով մտնելն ու ուժ ցուցադրելը չէ, ասել է Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, այսօր ժողովուրդը սկսել է ավելի վատ ապրել, ամեն ինչ կրկնակի թանկացել է:

Անդրադառնալով բացահայտումմներին՝ Քոչարյանը հարց է ուղղել՝ քանի՞ գործ կա 50% խլելու վերաբերյալ. «Քանի՞ գործ կա 50% խլելու վերաբերյալ. որոշ ժամանակ անց մարդիկ հարցնելու են՝ ու՞ր են Սաշիկի 50%-ները»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: