Մարտի 1-ին բանակը բախումներ չի ունեցել ցուցարարների հետ. Ռոբերտ Քոչարյան

Aug 17, 2018 Comments Off on Մարտի 1-ին բանակը բախումներ չի ունեցել ցուցարարների հետ. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում իրեն առաջադրված մեղադրանքը որևէ կապ չունի տասը զոհերի հետ։
«Մարտի 1-ի գործն ընդհանրապես կապ չունի 10 զոհերի հետ, ընդհանրապես իմ հետ կապված մարտի 1-ի այդ մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհերի հետ: Իբրև թե սահմանադրական կարգն եմ տապալել, թե ո՞նց եմ տապալել, մինչև այսօր չեմ հասկացել:

Մարտի 2-ին և՛ ՊՆ նախարարը, և՛ ԱԱԾ պետը զեկուցել են, որ բանակը բախումներ չի ունեցել ցուցարարների հետը: Ես ամբողջ գիշերը եղել եմ նախագահականում: Այն փաստը, որ բանակի որևէ զինծառայող որևէ մարմնական վնասվածք չի ստացել, վկայում է այն մասին, որ բախում չի եղել»,- հայտարարել է նա:

  

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: