Մեր երիտասարդներին չդարձնեն ՀՀՇ-ի Գևորիկ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Aug 16, 2018 Comments Off on Մեր երիտասարդներին չդարձնեն ՀՀՇ-ի Գևորիկ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

«ՀՔԾ-ն ու Դատախազությունը, նաև պաշտպանական կողմն ուղիղ եթերում համարյա մտել են պայքարի մեջ, և ժողովուրդը հայտնվել է դատավորի կարգավիճակում։ Գուցե սա նորմալ է, բայց լավ դատավորը վատից ինչո՞վ է տարբերվում. լսում է երկու կողմերին, և սիրում է, որ եթե մեղադրողներն ուժեղ են,  պաշտպանական կողմն էլ լինի ուժեղ»,- Հայելի ակումբում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Անդրադառնալով  Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալածներին՝ Հայկ Ալումյանն ասաց՝ երբ գրոհում են իրենց դեմ,  գրոհում են նաև դատավորի դեմ.  «Սա բիրտ ճնշում է դատավորի նկատմամբ,ես վախենում եմ, որ մեր երիտասարդներին չդարձնեն ՀՀՇ-ի Գևորիկ»:

Ըստ Հայկ Ալումյանի Քոչարյանի ասուլիսի տապալման նման գործողությունները անհնարին են դարձնում արդարադատությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: