Ուրարտուն է խոսում երակներումդ․ Թինա Կանդելակին՝ Russia Today-ի գլխավոր խմբագրին

Aug 16, 2018 Comments Off on Ուրարտուն է խոսում երակներումդ․ Թինա Կանդելակին՝ Russia Today-ի գլխավոր խմբագրին

«Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, հեռուստաաստղ Թինա Կանդելակին, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու հայտնի լրագրող Անաստասիա Կաշևարովան «աղջիկների հավաք» են կազմակերպել Telegram-ում։ Գրում է armeniasputnik.am-ը։

Կանդելակին գլուխ է գովել, որ լուսանկարվել է «Tatler» հայտնի ամսագրի շապիկի համար։ Նա ասել է, որ «մեդիայի գլխում գտնվող ամազոնուհին անպարտելի է»։ Դրան արձագանքել է Կաշևարովան` հայտարարելով, որ անթույլատրելի է հանձնվելը, երբ քո առջև ուժեղ կանանց օրինակ կա։

«Ինչ է, քեզ համար ես ամազոնուհի՞ չեմ», — գրել է Սիմոնյանը։

«Դու տաքարյուն հայուհի ես, Ուրարտուն է խոսում երակներումդ», — պատասխանել է Կանդելակին։

Սակայն քննարկումն այսքանով չի ավարտվեց, կրակոտ վրացուհին որոշել է իր հումորով վերջնականապես «սպանել» բաժանորդներին և ընկերուհիներին հրավիրել է Յուրի Դուդի մոտ (հայտնի բլոգեր և հարցազրուցավար, որը բարդ հարաբերություններ ունի Կանդելակիի հետ «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի խմբագրությունից հեռանալուց հետո), ինչպես նաև որոշել է «վերջնականապես հաստատել կանանց գերիշխանությունը մեդիադաշտում»։

Ընկերուհիների հումորային վիճաբանությունները նորություն չեն։ Օրինակ` վերջերս Սիմոնյանը պատահաբար հանրության համար հասանելի էր դարձրել Կանդելակիի անձնական հեռախոսահամարը, որից հետո հաղորդավարուհուն հեղեղել էին հաղորդագրություններով։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: