Երգչուհի Նունե Եսայանի մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Aug 16, 2018 Comments Off on Երգչուհի Նունե Եսայանի մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Երգչուհի Նունե Եսայանը ոչ սթափ վիճակում մեքենա է վարել:

Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Երևան քաղաքում ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում երգչուհի Նունե Եսայանի ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել:

Նախնական տեղեկություններով՝ երգչուհին իր BMW X3 ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Մեքենան դեռևս գտնվում է հատուկ պահպանվող տարածքում:

Հ.Գ. Մեզ հետ զրույցում երգչուհին հերքեց ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մասին լուրը, սակայն նշեց, որ մեքենան իսկապես տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: