Մարտունեցիները շրջափակել են դատարանի շենքը. բողոք ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման. video

Aug 16, 2018 Comments Off on Մարտունեցիները շրջափակել են դատարանի շենքը. բողոք ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման. video

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Քաղաքացիական ակտիվիստների հակակոռուպցիոն  խմբի անդամները  այսօր առավոտյան շրջափակել են Մարտունու դատարանի շենքը և թույլ չեն տվել, որ դատավորն ու դատարանի աշխատակիցները մտնեն շենք: Ակտիվիստներն այդ ակցիան իրականացրել են` ի նշան բողոքի Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատվելու: Թեպետ ակցիայի հեղինակները համամիտ են, որ Մարտունու դատարանը Քոչարյանի ազատ արձակման հետ որևէ առնչություն չունի, այնուամենայնիվ իրենք այդ կերպ փորձել են իրենց բողքն արտահայտել դատական համակարգի դեմ:
Մարտունեցիների ակցիան տևել է 2 ժամ. Նրանք ժամը 11-ից հետո դատարանի շրջափակումը վերացրել են: Իսկ օգոստոսի 17-ին` ակտիվիստները ավտոերթով պատրաստվում են գալ Երևան` մասնակցելու Փաշինյանի հանրահավաքին:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: