Ես որևէ ՀԷԿ-ի փայ չեմ որևէ ձևով. Աշոտ Բլեյան

Aug 16, 2018 Comments Off on Ես որևէ ՀԷԿ-ի փայ չեմ որևէ ձևով. Աշոտ Բլեյան

Հարգելի «Հայելի» տեղեկացնում եմ, որ ես Վայոց ձորում, Եղեգիսի կիրճում, Արատեսում որևէ սեփականություն չունեմ, բիզնես չունեմ, որևէ ՀԷԿ-ի փայ չեմ որևէ ձևով, այդ թվում՝ ստվերային։ Արատեսն ու Շատինն էլ կապ ունեն այնքանով, որ Արատեսի ճանապարհն անցնում է Շատինով։ Ներքևում հղումով բերված տեսանյութերն էլ դա հաստատում են։

Կրթահամալիրը Շատինին հարաբերվում է այնպես, ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերին։ Կրթահամալիրի Արատես դպրական կենտրոնը որևէ այլ առնչություն չունի Շատինին։ Ահա ինչու՝ որևէ պատճառաբանությամբ չի կարելի ճանապարհ փակել։ Էլ չեմ խոսում հերյուրանքներ և սուտ տեղեկություններ տարածելու մասին։

Ներկայացնում եմ Արատեսի, կրթահամալիր Արատեսի դպրական կենտրոնի մասին հավաստի տեղեկություն։  

Միշտ հարգանքով՝

Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: