Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան

Aug 16, 2018 Comments Off on Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան
Պողոսյանն անդրադարձել է մամուլում հայտնված հրապարակումներին, այն
մասին, որ Խաչատուրովը ՌԴ քաղաքացի է և ՀՀ ԱԳ նախարարությունը ճշտում
է Յուրի Խաչատուրովի քաղաքացիության մասին տեղեկատվությունը։
Միհրան Պողոսյանը հայտնել է, որ Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում
տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ
նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար
Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին
մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական
համաձայնությամբ տապալել են ՀՀ սահմանադրական կարգը
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: