Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան

Aug 16, 2018 Comments Off on Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոք կներկայացնի Վճռաբեկ դատարան, որպեսզի փաստաբանների ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դառնան: Այս մասին Հայելի ակումբում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարան էր ներկայացրել կալանքից ազատելու մի շարք հիմնավորումներ, սակայն միայն անձի անձեռնմխելիության հիմքով են նրան կալանքից ազատ արձակել: Այդ իսկ պատճառով դիմելու ենք Վճռաբեկ դատարան: Հրամանագիրը կարող է ապօրինի ճանաչվել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այսինքն` քանի դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշում, պետության անունից ոչ ոք իրավունք չունի ասել, որ այդ հրամանագիրը եղել է ապօրինի»,-ասաց Ալումյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: