Տիգրան Քալանթարյանը նշանակվել է

Aug 16, 2018 Comments Off on Տիգրան Քալանթարյանը նշանակվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Տիգրան Քալանթարյանին ջրային կոմիտեի «ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝

Տիգրան Քալանթարյանին նշանակել ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: