Հայկական կողմի նախաձեռնությամբ

Aug 16, 2018 Comments Off on Հայկական կողմի նախաձեռնությամբ

Հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք ակտուaլ թեմաներ, ինչպես նաև փոխհամագործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, մասնավորապես, ՀԱՊԿ շրջանակներում»,-ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ՝ նշելով նաև, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: