Նոր մարտահրավեր Փաշինյանի համար. Ադրբեջանն ուզում է վերադառնալ ՀԱՊԿ

Aug 21, 2018 Comments Off on Նոր մարտահրավեր Փաշինյանի համար. Ադրբեջանն ուզում է վերադառնալ ՀԱՊԿ

Հայաստանի ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխություններ մտցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ, որի համաձայն` այդ երկիրը ՀԱՊԿ անվտանգության խորհրդում կներկայացնի Հայաստանը:

Երեկ այս մասին հայտնեց Interfax-ը՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայությունը:

Ըստ այդ տեղեկատվությունը՝ նախաձեռնությունը հնչել է երեքշաբթի ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին: «Նաև ուսումնասիրվել է 1992թ. մայիսի 15-ին ընդունված Հավաքական անվտանգության մասին պայմանագրում և 2002թ. հոկտեմբերի 2-ին ուժի մեջ մտած ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրության նախագիծը, որն առաջարկել էր հայկական կողմը՝ կապված Հայաստանի Հանրապետությունում նոր սահմանադրության՝ ուժի մեջ մտնելու հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Այսինքն՝ Հայաստանն այս փոփոխությամբ առաջարկել է ՀԱՊԿ ԱԽ-ում լիազորությունները հանձնել երկրի վարչապետին:

ՀԱՊԿ մշտական խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթերի նախագծերը մեկ փաթեթով ուղարկել ներպետական համաձայնեցման, ասվում էր ռուսական գործակալության հաղորդագրությունում:

Հայաստանն, այսպիսով` վարչապետի մակարդակով կազմակերպության Անվտանգության խորհրդում ներկայություն: Փաշինյանն ըստ ամենայնի չի ցանկանում, որպեսզի Հայաստանը շարունակի նախագահի մակարդակով ներկայանալ ՀԱՊԿ-ում:

Սա իհարկե, ինչ-որ առումով շեշտում է կազմակերպության կարևորությունը, որը Հայաստանը շեշտում է: Ըստ ամենայնի կազմակերպությունում հարցը հարթ կանցնի: Բայց ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում դեռևս շարունակում է անհայտ մնալ Հայաստանի ներկայացուցչի ճակատագիրը: Ըստ ամենայնի խմորումները դեռ կշարունակվեն մինչև տարվա վերջ:

Իսկ մինչ այդ ուշագրավ «մեսիջներ» են գալիս Ադրբեջանից…

Մի քանի օր է, ինչ ադրբեջանական ԶԼՄ-ներում վերլուծություններ են հայտնվում Ադրբեջանի՝ այդ կառույց վերադառնալու վերաբերյալ, այն էլ՝ այդ հնարավորությունը միանգամից կապվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ: Ադրբեջանական «հիմնավորումը» հետևյալն է՝ քանի որ կառույցի անդամները պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետևաբար, Ադրբեջանը կարող է ՀԱՊԿ վերադառնալ և այդ կառույցի շրջանակներում ԼՂ խնդրի ադրբեջանական լուծման հասնել:

Հիշեցնենք, որ 1992թ. ձևավորված ՀԱՊԿ-ին Ադրբեջանը անդամակցել է 1993 թ. և դուրս եկել 1999 թվականին:

Ստացվում է, այն բանից հետո, երբ Խաչատուրովի շուրջ զարգացումներ ծավալվեցին և հիմա հարցականի տակ է առհասարակ Հայաստանի ներկայացուցչի հնարավորությունը պաշտոնավարել մինչև 2020 թվականը գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ Ադրբեջանն ակտիվորեն լծվեց ՀԱՊԿ վերադառնալու շուրջ հնարավորությունների քննարկմանը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: