Մահվան ելքով վրաերթ Դիլիջանում․ 29-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Aug 16, 2018 Comments Off on Մահվան ելքով վրաերթ Դիլիջանում․ 29-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի որոշմամբ՝ ՀՀ Քր.Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ օգոստոսի 13-ին Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 181 շենքի դիմաց մահվան ելքով վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ 29-ամյա Արթուր Աղաջանյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 LQ 398 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Դիլիջանի բնակիչ, 35-ամյա Ռոզա Վիրաբյանին։ Վարորդը փախուստի չի դիմել։ Վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքում Ռ․ Վիրաբյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Տավուշի մարզի դատախազի տեղակալ Էդուարդ Հարությունյանը։ ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Այվազյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: