«Ռոյալ» խաղատնից հափշտակել են 54 միլիոն դրամ

Aug 16, 2018 Comments Off on «Ռոյալ» խաղատնից հափշտակել են 54 միլիոն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 37-ամյա Ա․ Ս․-ի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 6-րդ գլխավոր վարչությունում հայտնել է, որ «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ընկերության տեխնիկական սպասարկման բաժնի աշխատող Կ․Ղ․-ն այս տարվա օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված եղանակով, միջամտել է Ծաղկաձորում գործող «Ռոյալ» անունը կրող խաղատան խաղային ապարատների ծրագրային աշխատանքներին, ինչից հետո Կ․ Ղ-ի բարեկամ Ն․ Խ․-ն հիշյալ խաղատնից շահելու միջոցով հափշտակել է մոտ 54 միլիոն դրամ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կատարված համակարգչային հանցագործության մասին Ա․ Ս․-ն Ոստիկանություն չի դիմել։ Ըստ տեղեկությունների՝ նա փորձել է ինքնուրույն հայտնաբերել Կ․ Ղ-ին և Ն․ Խ-ին, սակայն տեսնելով, որ անզոր է, ստիպված դիմել է իրավապահներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: