Դանիլ Խաչատուրովը կասկածվում է ՌԴ-ից մոտ 400 մլն դոլար դուրս հանելու մեջ

Aug 16, 2018 Comments Off on Դանիլ Խաչատուրովը կասկածվում է ՌԴ-ից մոտ 400 մլն դոլար դուրս հանելու մեջ

Ведомости թերթը գրում է,որ  «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովը կասկածվում է ընկերությունից 400 միլիոն դոլար դուրս հանելու մեջ դեպի արտերկիր:

«Վերադարձրած գումարներն ընկերությունն անմիջապես ուարկում էր կիպրական երկու այլ ընկերություններին` Bainyl Commercial–ին և Nodiol Holdings–ին երկարատև փոխառություններ տրամադրելուն:Ակնհայտ է, որ ընկերության ղեկավարությունն այն սնանկ ճանաչելու նախաշեմին անբարեխիղճ գործողություններ է իրականացրել երկարատև փոխառությունների պայմանագրերով արտերկիր գումար դուրս բերելու համար»,- նշում է թերթը:

 «Մրցութային կառավարիչը կարծում է, որ Դանիլ Խաչատուրովն արտերկիր է դուրս բերել 26,5 մլրդ ռուբլի: Այդ պատճառով ընկերությունը սնանկ է ճանաչվել», – գրված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: