Հայտնի է Երեւանի ավագանու ընտրության օրը

Aug 16, 2018 Comments Off on Հայտնի է Երեւանի ավագանու ընտրության օրը

Հրապարակը գրում է. «Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգի 14-րդ կետում ներառված է «Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու» հարցը։ Դա նշանակում է, որ վարչապետի որոշմամբ այսօր կհրապարակվի Երեւանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը, որը կկայանա, ինչպեսեւ գրել էինք, սեպտեմբերի 23-ին, քանի որ օրենքը պահանջում է 35-40 օրվա ընթացքում կազմակերպել նոր ընտրություններ։

Կառավարության որոշմամբ, ընտրությունների կազմակերպման համար ՀՀ ոստիկանությանը գումար կհատկացվի։ Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն առաջադրել է Հայկ Մարությանի թեկնածությունը, վարչության վերջին նիստում արդեն իսկ հաստատել է ավագանու թեկնածուների իր ցանկը»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: