Պարզվել է Դիլիջանում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը. տեսանյութ

Aug 15, 2018 Comments Off on Պարզվել է Դիլիջանում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը. տեսանյութ

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է օգոստոսի 13-ին Դիլիջանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ ВАЗ 21099 –ը վարել է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի բնակիչ, 36-ամյա Մարատ Ալիխանյանը, ով բախվել է Կալինինի փողոցի բնակիչ, 29-ամյա Անդրեյ Ռուդամյոտկինին պատկանող Ford Mondeo մակնիշի ավտոմեքենային, որից հետո բախվել հաստաբուն ծառին և գազատար խողովակի հենասյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Մ. Ալիխանյանը, նրա ուղևորներ, Իջևանի բնակիչ, 34-ամյա Սասուն Սարհատյանը, Դիլիջանի բնակիչներ, 12-ամյա Մարտին Ալիխանյանը, 12-ամյա Էմին Ալիխանյանը: Պարզվել է, որ տեղում մահացողը եղել է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի բնակիչ, 36-ամյա Արամ Ալիխանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Ալիխանյանը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի փրկարարական ջոկատում՝ որպես օղակի հրամանատար, իսկ Ս. Սարհատյանը նույն փրկարական ջոկատում՝ որպես վարորդ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 13-ին խոշոր և ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում թիվ 46 տան դիմաց բախվել էին Ford մակնիշի 30 OL 672 համարանիշի և ВАЗ 21099 մակնիշի 34 MV 814 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Դիլիջանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառաողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները։ Դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել նաև Տավուշի մարզի դատախազի տեղակալ Էդուարդ Հարությունյանը։ Դեպքի վայրի զննություն էր կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Այվազյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս․ Սաղաթելյանի որոշմամբ՝ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր․Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: