Պատմության աղբանոցում լիքը տեղ կա բոլորի, այդ թվում՝ պետությունը Չալոյի մակարդակի իջեցրածների համար

Aug 15, 2018 Comments Off on Պատմության աղբանոցում լիքը տեղ կա բոլորի, այդ թվում՝ պետությունը Չալոյի մակարդակի իջեցրածների համար

Թերևս ճիշտ են իմ ընկերները, որոնք ասում են՝ Էրեբունի-Պլազայով սկսված և շարունակվող գրոհը ապացույց է այն բանի, որ Նիկոլը երկրորդ Մարտի 1 է ուզում:
Իսկապես, իրեն խոսքի ազատության ,,ռահվիրա,, համարող Նիկոլը չէր կարող սեփական զոմբիներին մղել ,,ճակատամարտի,, ու ասուլիս տապալել:
Անշուշտ, ճիշտ են նաև նրանք, ովքեր համարում են, որ նման ,,տորնադո,, կազմակերպող Նիկոլն ու իր իշխանությունը վախեցած են:
Այն, որ քիչ առաջ լայվով հանդես եկող Նիկոլը չդատապարտեց մասնավոր սեփականություն հանդիսացող բիզնես-կենտրոնի ներսում հրոսակային հարձակումը, փաստում է վերը նշված ապացույցների հավաստիությունը:
Պատմության աղբանոցում լիքը տեղ կա բոլորի, այդ թվում՝ պետությունը Չալոյի մակարդակի իջեցրած Նիկոլի համար:

Գրել է Կիմա Եղիազարյանը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: